Հալեպի «Գանձասար» թերթում հրապարակվել է.
Հ.Հ. Սփյուռքի նախարարության կազմակերպած«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցույթի «Մայրենիի Պաշտպան» (անհատների) անվանակարգով առաջինի մրցանակակիրը հանդիսացել է սիրիահայ Տիգրան Խորենի Փիլավճյանը:
Հինգշաբթի, ապրիլի 9-ին ժամը 4:00-ին, Հ.Հ. Սփյուռքի Նախարարությունում տեղի ունեցաւ պարգևատրում:
Սփյուռքի նախարարը՝ Հրանուշ Յակոբյանն ընդգծեց. «Ակնհայտ է, որ 2014 թուականի մրցանակաբաշխությունը պետք էր նվիրված լիներ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
Հ.Հ. Սփյուռքի նախարարը եզրափակելով իր խոսքն ասեց. «Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, քանի որ մասնակցությունն արդեն հաղթանակ է»: