Զորահանդեսը հաղթության տոնակատարում է, որը նպատակ ունի՝

ա․ ոգշնչել սեփական ժողովրդին,

բ․ աշխարհին, հատկապես թշնամուն ցույց տալ պետության ռազմական հզորությունը և ինքնապաշտպանվելու կարողականությունը,

գ․ կոտրել հնարավոր հակառակորդների ոգին ու սահմանափակել "ախորժակը", 

դ․ արդի պայմաններում ցույց տալ նաև պետության տեխնոլոգիական, տնտեսական զարգացման մակարդակն ու ձեռքբերումները,

ե․ ցույց տալ տվյալ պահի իշխանությունների վճռականությունը՝ կիրառելու ցուցադրված ու չցուցադրված ռազմական ողջ հզորությունը, հնարավոր ռազմական բախումների դեպքերում պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովման համար։

Իսկ ի՞նչ նպատակներ է հետապնդում այսօրվա զորահանդեսը՝ ռուսական դրոշի ուղեկցմամբ Ռուսաստանին պատկանող զինտեխնիկայի ու զորքի ցուցադրմամբ։
Ակնհայտ է, որ զորահանդեսն անցկացվում է Պուտինի ծրագրով ու թելադրանքով, ուստի նպատակներն էլ ըստ այդմ են՝

ա․ ոգևորել ռուս ծավալապաշտ-պուտինապաշտ մասսային, հերթական տարածքային - ֆորպոստային "ձեռքբերման" առիթով,

բ․ կոտրել հայ ժողովրդի այն մասի ոգին, որը հույս ունի ու պայքարում է իրական ինքնիշխանության համար և որը հասկանում է, որ միայն ռուսական գաղութատիրությունից ազատ Հայաստանում է հնարավոր իրական ժողովրդավարություն, իրական անվտանգության ապահովում, կայուն զարգացում, տնտեսական լուրջ առաջընթաց, բարեկեցիկ կյանք։

գ․ Այդ՝ Հայաստանի ֆորպոստացման "անշրջելիությունը" ցույց տալ նաև այս տարածաշրջանում շահեր հետապնդող ու միջազգային խաղաղությամբ շահագրգիռ պետություններին, հատկապես արևմուտքին ու ԱՄՆ-ին,

դ․ Ռուսաստանի՝ Ադրբեջանն "իրենով" անելու ծրագրի իրականացնելուց, Թուրքիայի գործոնի չեզոքացում,

ե․ Տարածաշրջանում ռազմական ներկայության ցուցադրում, տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ճշգրտում ըստ այդմ, առկա խնդիրների լուծումներում ռազմական միջամտությամբ իր շահերն ապահովելուն պատրաստ լինելու ցուցադրություն։

զ․ Այս զորահանդեսով Հայաստանը դառնում է նաև Ռուսաստանի հետ սառը պատերազմի փուլ մտած ՆԱՏՈ-ի հակառակորդ՝ ռազմական թիրախ։
Մի խոսքով, Հայաստանի իշխանությունների ձեռքով, "ընդիմության" ակտիվ կամ պասսիվ աջակցությամբ, այս զորահանդեսով Հայաստանի ֆորպոստացումը փորձում են դարձնել վերջնական ու անշրջելի։

հ․գ․ Ֆորպոստ-Այս անգամ Պուտինն իրեն հատուկ ցինիզմով փորձում է իրականացնել իր նախորդների կիսատ թողած՝ "Հայաստան առանց հայերի" ծրագիրը։
Այսօրվա հիմնական կոչն է՝

-Բոցավառ ողջույններ պուտինյան ծրագրերին աջակցող անմեղսունակացած հայերին, հատկապես մանկուրտացածներին՝ ռուսական շահերն ապահովող հայ կազակներին։

Ալբերտ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: