Տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նանա Գնդոյանն ասել էր, որ ահազանգով փրկարարները դեպքի վայր են ժամանել, պարզվել էր՝ խեղդվողը 30-35 տարեկան կին է։

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը: