Ի՞նչ անել, որ առանց օրգանիզմին վնասելու հնարավոր լինի նիհարել:
Ճիշտ դիետան ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է:
Կարևոր է օրգանիզմում ջրի առկայությունը, եթե նույնիսկ ծարավ չեք, մինչև ժամը 16;00-ն փորձեք խմել գոնե 1,5 լիտր հեղուկ:
Սննդակարգը բաժանեք ճիշտ մասերի: Այնքան կարևոր չէ, թե ինչ եք ուտում, որքան կարևոր է, թե ինչպես: Ընդմիջումները պետք է լինեն 2:30-3 ժամ տևողությամբ:
Հետևելով այս խորհուրդներին, առանց վնասելու օրգանիզմին՝ կունենաք գեղեցիկ կազմվածք:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am