Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել, բոլոր շնորհավորանքների համար, շնորհակալություն այն բոլոր դրական խոսքերի համար, որոնք այս օրերի ընթացքում ուղղվեցին մեր հրաշքին, հավատացած եղեք այդ խոսքերը շատ կարևոր են Մեզ համար:
Թույլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Շենգավիթ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, տնօրինությանը նման բարեսիրտ ու հոգատար վերաբերմունքի համար ու առանձնահատուկ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր բժշկուհուն` ՇՈՒՇԱՆԻԿ ԱԼԲԵՐՏՈՎՆԱՅԻՆ ում վերաբերմունքի, պրոֆեսիոնալիզմի, յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքի արդյունքում մենք այսօր ունենք հնարավորություն վայելելու Աստծո կողմից տրված մեր հրաշքին:
Մենակ մենք գիտենք թե, որքան դժվար ու փորձություններով օրեր ենք անցել Ալբերտովնայի հետ, որքան ենք այդ օրերին ընթացքում նրա կողմից ոգևորվել ու գոտեպնդվել և այսօր արդեն նրա հետ միասին վայելում ենք մեր ՕՎՍԱՆՆԱՅԻ ներկայությունը:
Տարոսը բոլոր բոլորին, թող, որ յուրաքանչյուր ընտանիքում զգան այն բերկրանքը, որը մենք ենք զգում, զգան այն երջանկությունը, որը մենք ենք ապրում: Անչափ շնորհակալ ենք Ձեր դրական լիցքերի ու խոսքերի համար:
Սիրով` Արտավազդ, Մարիամ և Օվսաննա Ամիրյաններ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որոնց մահվան մեջ վերջինիս հարազատները մեղադրում են Շուշանիկ Ալբերտովնային։ Արժեր արդյո՞ք հիմա բարձրաձայնել այս կնոջ անունը` հրապարակավ շնորհակալություն հայտնելով նրան:
YerevanNews.am-ը շնորհավորհում է Արտավազդ Ամիրյանի փոքրիկի լույս աշխարհ գալը ու բոլոր մայրերին մաղթում բարի և անփորձանք ազատում։