Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը։
Նախագծի ղեկավարները կներկայացնեն ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքները, նախագծի խնդիրներն ու նպատակները։
Առաջին անգամ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի իրականություն դարձած երազանքը «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուն։
Ելույթներով հանդես կգան «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը։
Շնորհանդեսին ներկա կլինեն մոտ 50 սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի տարբեր ծայրերից։
Նշենք, որ մուտքն ազատ է, ցանկացողները կարող են ներկա գտնվել։