ՈՒԵՖԱ-ն ոչնչով չի կարող օգնել «Բորուսիային»՝ կապված Հենրիխ Մխիթարյանի` Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հետ:
Ֆուտբոլի եվրոպական միությունը չի կարող պատժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային կամ «Գաբալա» ակումբին, քանի որ մուտքի վիզան տալիս է տվյալ երկրի Արտաքին գործերի նախարարությունը:
Նման խաղերի ժամանակ ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովում է ակումբը: Այսինքն՝ հայազգի ֆուտբոլիստի անվտանգությունը լիովին «Բորուսիայի» իրավասության ներքո է:
Ինչպես հիշում եք, ակումբի ղեկավար Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը հավանաբար չի մեկնի Բաքու:
Ինչ մնում է Մխիթարյանին՝ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստվում է առաջիկա խաղին, սակայն ոչինչ չգիտի իր մուտքի վիզայի մասին: