Երեկ՝ նոյեմբերի 1-ին ՀՀ հարևան երկու պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում կայացանխորհրդարանական ընտրություններ: Երկու դեպքում էլ հաղթեցին երկու բռնապետերի կուսակցությունները: Թե տարածաշրջանային առումով ինչ ազդեցություն կունենան այս իրադարձությունները YerevanNews.am-ը պարզեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանից.
«Ադրբեջանի առումով չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի և ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլև ընդհարապես երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Իսկ Թուրքիայի դեպքում, տեսնենք... հնարավոր է Էրդողանի վարած քաղաքականությունը ավելի կոշտանա»,- ասաց նա:
Նշենք, որ մեկ այլ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ Ադրբեջանում տեղի ունեցած մեջլիսի ընտրությունները այնքան կանխատեսելի էին, որ նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այսքան տխուր և անհետաքրքիր ընտրություններ Ադրբեջանում երբևիցե չէին եղել: