Հոկտեմբերի 31-ի առավոտյան AirbusA321 ինքնաթիռի հետ աղետալի դեպք պատահեց: Թռիչքից մի քանի րոպե անց ինքնաթիռն անհետացավ ռադարների տեսադաշտից ու կործանվեց Սինայի թերակղզում: 200-ից ավելի ուղևորներից ոչ ոք չփրկվեց:
Նրանց թվում էր նաև 39-ամյա վոլգոգրադցի, ազգությամբ հայ Լեոնիդ Մնացականովը: Նրա ընկերներից մեկը իր էջում գրել էր․ «Երբ ընկնում է ինքնաթիռն ու զոհվում են մարդիկ… դա ինչ-որ տեղ հեռվում է… հեռուստացույցի մեջ: Սակայն երբ ինքնաթիռում զոհվում է քո ընկերը, դա բոլորովին այլ է»։
Լեոնիդը ամուսնացել էր 25-ամյա գեղեցկուհու՝ Աննա Պախարի հետ: Նորապսակները չափազանց շատ էին սիրում ճանապարհորդել: Նրանք շատ երջանիկ են եղել: Մեկ օր պետերբուրգյան անձրևոտ երեկոները ցանկացել են փոխել արևոտ Եգիպտոսի հետ: Ուղևորությունը ճակատագրական էր: Լեոնիդի մահը նրա ընտանիքի համար կրկնակի հարված էր, քանի որ նրա հետ կորցրել են նաև իրենց դստերը:
Առաջին ամուսնությունից Լեոնիդի ունեցած զավակներին ճակատագիրն է հեռու պահել այդ փորձանքից: Նրանք պետք է թռչեին իրենց հոր հետ, սակայն վերջին պահին պլանները փոխվել են։