Փարիզի դատախազությունը հաստատել է, որ Սեն-Դենիում իրականացված հատուկ գործողության ժամանակ մահացել են Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող ոչ թե 2 այլ 3 մարդ:
Այս տեղեկությունը ի հայտ է եկել փորձաքննության արդյունքում, համաձայն որի, գործողության ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են 3 տարբեր անձանց: Միևնույն ժամանակ, դեռևս չի հաջողվել պարզել 3-րդ դիակի ինքնությունը: Հայտնի է միայն, որ այն պատկանում է կնոջ:
Մյուս երկու դիակները պատկանում են Փարիզում ահաբեկոչություն կազմակերպած Աբդելհամիդ Աբաուդուին և նրա բարեկամուհուն, ով հենց գործողության ժամանակ պայթեցրել է ինքն իրեն: