Հունվարի 28-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող չգործող գործարանի պահակակետը ամբողջությամբ այրված է (մոտ 10 քմ). ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի: