Փետրվարի 6-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու ծեծի են ենթարկել. տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խմբին 1978 թ. ծնված Բելլա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իր վագոն տնակում, վիճաբանության ժամանակ, իր ընկեր Արամը ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արամը 1986 թ. ծնված Արամ Ս.-ն է, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող վագոն տնակում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է Բելլա Հ.-ի հետ ու ծեծի ենթարկել նրան:
Կատարվում է հետաքննություն:
Երևանում ընկերն, ալկոհոլի ազդեցության տակ, ծեծել է ընկերուհուն
Մեկնած օպերատիվ խմբին 1978 թ. ծնված Բելլա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իր վագոն տնակում, վիճաբանության ժամանակ, իր ընկեր Արամը ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածք:![](https://yn.am/disc/08-02-16/442b765c8f6ad474173e8e297f40832b.jpg)