Ռուսները միշտ գալիս են երեք օր ուշացումով, ինչպես դա եղավ 1988-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով՝ մեր ոխերիմ բարեկամ ռուսներն ուզում են ունենալ Հայաստանն առանց հայերի:
«Նրանք մեզ պետք չեն: Թող մտածեն իրենց ուկրաինական ճակատի մասին: Լկտիությունն այնտեղ է հասել, որ ռուս եկեղեցու ղեկավար Կիրիլը հայտարարում է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին չեն ճնշել: Այ Կիրիլ ջան, գիտենք, որ ԿԳԲ-ի առնվազն գեներալ կարող ես լինել դու, բայց ինչու ես ստեր հայտարարում»,- մասնավորապես ասել է նա:
Հախվերդյանը նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ կատարած աշխատանքին՝ ասելով. «Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք, ես այդ ազգանունը չեմ էլ ուզում լսեմ: Նա, կարծեմ, չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսոֆիլ կլինի, որովհետև ԿԳԲ-ի աշխատողն ո՞նց պիտի դաստիարակեր իր երեխաներին»: