Ֆիլիպ Կիրկորովն, ինչպես հայտնի է, Մաքսիմ Գալկինի եւ Ալլա Պուգաչովայի վաղեմի ընկերն է։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ լրագրողները արտիստին խնդրել են մեկնաբանել հայտնի զույգի բաժանման մասին տեղեկությունները։
Ասում են՝ Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի հարաբերությունները հարթ չեն։ Հավանական է, որ ամուսինները նույնիսկ ձեւակերպել են ամուսնալուծությունը։ Սակայն այդ իրադարձությունը հրապարակային չդարձնելու համար նրանք դա գաղտնի են արել։
Ռուսական էստրադայի պրիմադոննայի նախկին սիրելի Ֆիլիպ Կիրկորովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նվազագույնը պատշաճ չէ մեկնաբանել այդ ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։
Ռուսական էստրադայի փոփ արքայի կարծիքով՝ ինքն իրավունք չունեի խոսելու Պուգաչովայի եւ Գալկինի անձնական կյանքի մասին։ «Ես կարող եմ միայն հետեւել»,- ասել է նա։