«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ՀՀ մուտք ու ելքի հետ կապված հարաբերությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջները և փաստաթղթերը, որոնք պետք կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար ։ Պարզ է դառնում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու ու ելքի հետ կապված հարաբերությունները, Հատկապես՝ անչափահասների մասով, հստակ Ու ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախ ուզման գործառույթների իրականացման գործընթացի մեջ ոստիկանության մասնակցությունը ևս հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ հետա խուզվող պարտապանների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարցերը: Մեզ հայտնի եղավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քն նարկման դրել ու առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը: