«Ժամանակ» թերթը գրում է. «Կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնածները շատ դեպքերում խնդիրներ են ունենում իրենց ծառայությանը փաստաթղթային հավաստում տալու հարցում:
Նման փաստաթուղթ կարող է տալ միայն այն զորամասի հրամանատարությունը, որին կցված է եղել կամավորը, սակայն պատերազմի պատճառով զորամասերի շտաբների տեղակայումը անընդհատ փոխվում է, փոխվում է նաև ջոկատների տեղակայումը, ինչը հնարավորություն չի տալիս ծառայությունը հաստատող փաստաթուղթ ստանալ: Իսկ նման փաստաթուղթը պետք է, օրինակ, բանկերի հետ վարկային հարաբերությունները կարգավորելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: