Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչեւ օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հարավարեւմտյան եւ հարավարեւելյան հատվածների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
![](https://yn.am/disc/22-08-23/8e8a12936e84afdc30ca89eca311a0ea.jpg)