Միլիարդատեր գյուտարար էլեկտրական մեքենաների արտադրության Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության երկար սպասված, լիովին ավտոմատացված տաքսի ծառայությունը կհայտնվի այս ամառ։
«Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։
Սակայն Մասկը ռոբոտատաքսու վերաբերյալ նմանատիպ խոստումներ տվել էր հինգ տարի առաջ՝ Tesla-ի ներդրողների օրվա ժամանակ, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում գտնվող էլեկտրական մեքենաների արտադրողի գլխամասային գրասենյակում:
2019 թվականի ապրիլին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Մասկը ներդրողներին ասել էր, որ ինքը «շատ վստահ է», որ Tesla-ն ռոբոտաքսիներ ճանապարհ կհանի արդեն 2020 թվականին: