ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 478.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 560.79 դրամ (նվազել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.17 դրամ (նվազել է 5.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.05 դրամ (նվազել է 0.01 դրակով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 258.38 դրամ, ոսկի՝ 19,407.01 դրամ, պլատին՝ 14,327.12 դրամ։
Հուլիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: