Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանդես է եկել ահազանգով.«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼԿասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել:Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի:Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը:Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հայտարարում է, որ իր կողմից (և ոչ էլ՝ իր մասնակցությամբ կամ լիազորմամբ), որևիցե վայրում, ներառյալ՝ Շիրակի մարզում, չի իրականացնում քաղաքացիներին և նրանց անձնագրերը լուսանկարելու և դրա դիմաց դրամական միջոցներ բաժանելու գործողություններ, ինչպես նկարագրված է ֆեյսբուքյան առանձին օգտատերերի տարածած գրառումներում:ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերագրվող տեղեկություններն ամբողջովին սուտ և կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկացնում են հանրությանը և, ըստ էության, հանդիսանում են զրպարտություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն կապ է հաստատել գրառման հեղինակի հետ, և վերջինս բանավոր պարզաբանել է, որ կատարել է գրառումը բացառապես հասարակությանն ու իրավապահներին տեղի ունեցող երևույթների մասին տեղեկացնելու նպատակով, և որ իր գրառման մեջ նա նշում է, որ գործողությունները կատարվում են «Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ», այլ ոչ թե որ դրանք կատարվում են Վիվասելի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է լինելու պաշտպանելու է իր բարի համբավն ու հեղինակությունը՝ օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:Միևնույն ժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia՝ վերը նշված տեղեկություններն ու դրանց աղբյուրները պարզելու խնդրանքով: