Արդեն ապացուցված է, որ սովը նիհարելու լավագույն մեթոդը չէ: Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպը այրելուն: Թեհրանի ինստիտուտում անցկացվել է շատ հետաքրքիր ուսումնասիրություն: Կազմվել է ավելորդ քաշ ունեցող 44 կանանցից բաղկացած 2 խումբ, ովքեր մասնակցել են փորձարկությանը:

3 ամսվա ընթացքում 2 խումբ կանայք սնվել են միևնույն սխեմայով՝ ուտելով 1200 կկալ: Մի տարբերությամբ, սակայն. կանանց մի խմբի մենյուի մեջ ներառվել է նաև 1 գդալ քիմիոնի սերմեր:

Արդյունքը ապշեցնող էր...

Քիմիոնի սերմեր

Այս ազդեցությունը բացատրվում է նրանով, որ քիմիոնի սերմերը պարունակում են ֆիտոստերոլներ, որոնք ունեն օրգանիզմում խոլեստերինի քանակը նվազեցնելու հատկություն:

Այն նաև բաղկացած է կալցիումով, ֆոսֆորով, երկաթով: Այն խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և երիկամները, ունի միզամուղ հատկություններ: Այս բոլոր հատկությունների շնորհիվ այն համարվում է ճարպի դեմ պայքարելու լավագույն մեթոդ:

Նյութափոխանակությունը լավացնելու համար քիմիոնի քանակությունը օրվա մեջ պետք է կազմի 1 թեյի գդալ: Այն կարելի է օգտագործել ցանկացած տեսակի սնունդի հետ:

Ուշադրություն՝ հակացուցումներ. 

Թթվայնության բարձրացում, գաստրիտ, ստամոքսի խոց, սրտի ցանկացած հիվանդություն, շաքարախտ: Հղիության ընթացքում ևս խորհուրդ չի տրվում օգտագործել քիմիոնի սերմեր:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )