60-ական թվականներին ամբողջ աշխարհի գիտնականները զբաղվում էին վաղ տարիքում զարգացման առանձնահատկությունների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց հետագա ճակատարգրին վերջինիս ազդեցության ուսումնասիրության հարցերով: Ամերիկյան գիտնական Փրեսքոտը ուսումնասիրել է նաև դաստիարակության առանձնահատկությունները: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն վայրերում, որտեղ ավանդույթները ապահովում են վաղ տարիքում երեխայի բավարար շփում մոր հետ (երեխային մեջքին կապած են պահում Կուբայում, Աֆրիկայում, ասիական երկրներում երեխաներին կրում են գլխաշորի մեջ, վերցնում են իրենց հետ աշխատանքի, չեն թողնում մենակ երկար ժամանակ), մեծահասակների բնավորությունն ավելի խաղաղարար է:
Որքան ավելի վաղ տարիքում են երեխաներին զրկել մարմնական շփումից, այդքան ավելի ակնառու են եղել մեծահասակների մոտ մոլեգնության և ագրեսիվության արտահայտումները: Ուստի, մոր (կամ հոր, պապիկի, տատիկի) հետ շփումից ստացած հաճույքը պարզապես խաղ չէ, այլ պարտադիր պայման` մինչև երկու տարեկան երեխայի դրական հույզերի և ուրախության զգացման, և անհրաժեշտ` նյարդային կառուցվածքների զարգացման համար: Իսկ նման հաճույքների պակասը վաղ տարիքում կարող է թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման դրդապատճառներից մեկը լինել:
Բնականաբար, երեխայի տարիքի հետ այդ շփումների, օրորների, քնքշանքի, համբույրների և զրույցների դերը փոխվում է: Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում փոքրիկին անհրաժեշտ է ուղիղ հուզական շփում մոր (և մյուս մեծերի) հետ: Յոթ ամսականից մինչև 2.5 տարեկանը կարևոր են շփումը, զրույցները, հեքիաթները, բայց պարզագույն հմտություններին սովորեցնելու, առարկաների հետ վարվելու, պարզ, թեթև խաղերին սովորեցնելու տեսքով: Այստեղ երեխայի համար կարևորը մեծերի ուշադրությունը գրավելն ու պահպանելն է, կարևորը իր ճիգերի գնահատականը ստանալն է:
Տարիքի հետ ծնողների կողմից կիրառվող մարմնական շփումների դերը պակասում է, ի հայտ են գալիս մարմնական պատիժները (խփելը, հրելը): Որոշ ծնողներ որպես պատիժ օգտագործում են մարմնական շփումներից զրկելը ("չեմ սիրի քեզ, չեմ համբուրի քեզ"):
Մեծ լինելու զգացումը դեռահասների մոտ պահանջում է նրանցից "մեծական" վարքագիծ, մանավանդ տղաների մոտ:
Դեռահասների երկրորդ առանձնահատկությունը նրանց քննադատական տրամադրությունն է, որը լիովին արտահայտվում է հարազատ մեծահասակների` ծնողների և ուսուցիչների հետ հարաբերություններում: Դա նույնպես նվազեցնում է մարմնական շփումների կարիքը: Դեռահասի համար ավելի կարևոր են խրախուսանքի խոսքերը, այն, ինչ չի ստորացնում նրա արժանապատվությունը, չի ակնարկում մանկությունը, ներկայացնում է Doctors.am-ը:
Похожие
Кончита Вурст показала гениталии
Правила жизни от Би Би Кинга
Алла Пугачева впервые показала своих детей
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Топ-6 женских ошибок в постели
Наталья Водянова родит пятого ребенка
5 главных трендов этого лета
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?
А. Джоли и Б. Питт переживают кризис
Первое совместное фото Ирины Шейк и Брэдли Купера
Ким Кардашьян мечтает о рождении второго малыша
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
У Павла Воли родилась дочь
Selfish: Ким Кардашьян выпустила книгу селфи
Kаникулы Бекхэмов в Марокко
Роберт Паттинсон вывел в свет невесту
Met Gala 2015: звезды на красной дорожке Бала Института костюма в Нью-Йорке (фото)
Стул-маньяк и кресло-убийца
«Армянский народ не сломить! Никому и никогда!». Тина Канделаки
Эми Шумер "упала в ноги" Ким и Канье (фотографии)
Звезды до того, как стали известными (фотографии)
Брэд Питт и Анджелина Джоли усыновят еще одного ребенка
11 звезд, не окончивших школу (фотографии)
Джон Бон Джови откроет бесплатную столовую для малоимущих
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Наталья Водянова родит пятого ребенка
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?