Շատ ուտելն ու քաղցրի օգտագործումն ավելորդ քաշ հավաքելու միակ պատճառները չեն։ Estet-portal.com կայքը գրում է, որ գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնց զարգացումը հանգեցնում է ճարպի և ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Ավելորդ քաշի պատճառները կախված են ներքին օրգանների աշխատանքից։ Քաշի ավելացմանը դրդող հիմնական գործոնները հորմոնալ հավասարակշռության և այն օրգանների խանգարումներն են, որոնք հորմոններ են արտադրում։
Կայքը ներկայացրել է 9 հիվանդություն, որոնք քաշի ավելացման պատճառ են դառնում։ Ավելորդ քաշի պատճառները։ Գոյություն ունեն 3 խումբ խնդիրներ, որոնք ճարպակալման պատճառ են դառնում և խանգարում են ազատվել քաշից. • հոգեբանական պատճառներ՝ սթրես, մշտական անհանգստություն, անքնություն և այլն, • սնուցման հետ կապված խնդիրներ՝ յուղոտ և քաղցր մթերքի, ֆասթֆուդի օգտագործում, ոչ հավասարակշռված սնունդ, • ֆիզիկական ակտիվության բացակայություն՝ նստակյաց աշխատանք, կենսակերպ։ Թվարկված պատճառներն ընդամենը սառցաբեկորի գագաթն են։ Գլխավոր պատճառները կապված են առողջության խնդիրների հետ։ 9 խնդիր, որոնցից գիրանում են 1. Հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում։ Այս հիվանդությունը կապված է վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության հետ։ Այն կարող է ընթանալ առանց նշանների։ Հորմոնների քանակի նվազեցումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման, և որպես հետևանք՝ ավելորդ քաշի ավելացման։ Հոգնածություն, հիշողության խանգարում, քնկոտություն, աշխատունակության զգալի նվազեցում, անեմիա, փորկապություն, դաշտանային ցիկլի խանգարում… սրանք հիպոթիրեոզի նշաններն են։
2. Ժառանգականություն։ Հորմոնների ավելորդ քանակն ուտելու մշտական կարիք է առաջացնում. անձը չի կարողանում տարբերել՝ հագեցե՞լ է, թե՞ ոչ։ 3. Ադիպոզոգենիտալ տիպի ճարպակալում։ Հիպոթալամուսի վնասման արդյունքում կարող է առաջանալ այս տիպի ճարպակալումը։ Քաշի ավելացման պատճառը սեռական համակարգի սխալ զարգացումն է։ 4. Պիկվիկի համախտանիշ։ Այս հիվանդությունը բնութագրվում է ճարպակալմամբ և շնչառական անբավարարության զարգացմամբ։ Համախտանիշն առավել հաճախ ձևավորվում է 40-60 տարեկան տղամարդկանց շրջանում։
Քաշի ավելացումը սկսվում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումից հետո, ինչը հանգեցնում է ախորժակի մեծացման, քնի խանգարման, անվստահության։ Հիվանդները թուլություն, քնկոտություն և ուտելու անհագ ցանկություն են ունենում։ Սրանք նորմալ քաշի և առողջ տեսքի թշնամիներն են։ 5. Ինսուլինոմա։ Ենթաստամոքսային գեղձի β ինսուլինակտիվ բջիջներից գոյացող նորագոյացություն է, որն արյան մեջ մեծ քանակով ինսուլինի մղման պատճառ է դառնում։ Նոպաները բնորոշվում են սառը քրտինքի առաջացմամբ, հաճախասրտությամբ, քաղցի և վախի զգացումով, լսողության, տեսողության, խոսքի խանգարմամբ։ 6. Դաշտանի դադարով պայմանավորված ճարպակալում։ Դաշտանադադարի ընթացքում կանանց շրջանում նվազում է սեռական հորմոնների արտադրությունը։ Դա հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։
7. Հոգեկան խանգարումներ։ Հոգեկան շատ խանգարումներ կարող են ուղեկցվել չափից շատ սնունդ օգտագործելով։ Հիվանդներն այնքան են տարվում սնունդ օգտագործելու պրոցեսով, որ չեն նկատում՝ երբ է գալիս հագեցածության զգացողությունը։ Արդյունքում՝ գիրանում են։ 8. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ։ Այս հիվանդության դեպքում կնոջ օրգանիզմում ավելանում են տղամարդկային սեռական հորմոնները, ինչի արդյունքում մարմինը ծածկվում է մազածածկույթով, ձվազատում տեղի չի ունենում, որպես հետևանք՝ զարգանում է անպտղություն, դաշտանային ցիկլի բացակայություն։ Այս հիվանդությունը նաև քաշի ավելացման պատճառ է դառնում։
9. Մակերիկամների կեղևի գործառույթների խանգարում։ Այս խանգարման արդյունքում մեծանում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը, ինչը կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ։ Այս հորմոնի շատ արտադրությունը նյութափոխանակության տարբեր խանգարումներ է առաջացնում, բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Արդյունքում՝ մկանային զանգվածն արագ փոքրանում է, իսկ ճարպային զանգվածը՝ մեծանում։
Похожие
Кончита Вурст показала гениталии
Правила жизни от Би Би Кинга
Алла Пугачева впервые показала своих детей
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Топ-6 женских ошибок в постели
Наталья Водянова родит пятого ребенка
5 главных трендов этого лета
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?
А. Джоли и Б. Питт переживают кризис
Первое совместное фото Ирины Шейк и Брэдли Купера
Ким Кардашьян мечтает о рождении второго малыша
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
У Павла Воли родилась дочь
Selfish: Ким Кардашьян выпустила книгу селфи
Kаникулы Бекхэмов в Марокко
Роберт Паттинсон вывел в свет невесту
Met Gala 2015: звезды на красной дорожке Бала Института костюма в Нью-Йорке (фото)
Стул-маньяк и кресло-убийца
«Армянский народ не сломить! Никому и никогда!». Тина Канделаки
Эми Шумер "упала в ноги" Ким и Канье (фотографии)
Звезды до того, как стали известными (фотографии)
Брэд Питт и Анджелина Джоли усыновят еще одного ребенка
11 звезд, не окончивших школу (фотографии)
Джон Бон Джови откроет бесплатную столовую для малоимущих
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Наталья Водянова родит пятого ребенка
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?