Մայքլ Ջեքսոնի հիթերը սիրված են ոչ միայն ավագ սերնդի, այլ փոքրիկների կողմից: Տեսանյութի փոքրիկ հերոսի տարվածությունը աշխարհահռչակ երգչի երաժշտությամբ և պարով բացահայտել է մայրիկը, ով տեսախցիկով «անմահացրել է» որդու անկրկնելի պարը: Միայնակ մնալով հյուրասենյակում՝ փոքրիկը, բոլորի աչքից հեռու, վերարտադրում է տեսահոլովակի բոլոր շարժումները և ինքնամոռաց տրվում պարին: