Սուր զգացողությունների սիրահա՞ր ես: Պատրա՞ստ ես ամեն ինչի ադրենալինի հերթական չափաբաժնի համար: Քո շրջապատում Քեզ համարում են խենթ ու խելա՞ր: Եթե բոլոր հարցերին տվել ես դրական պատասխան, ապա այս նորությունը հենց Քեզ համար է: 2017թ. ԱՄՆ-ում Skyplex երկնաքերի շուրջ կառուցվելու է մարդկության պատմության մեջ ամենաբարձր ամերիկյան բլրակները: 

Բարձրությունը կազմելու է 152մ: Ընդ որում, 163մ բարձրության վրա պլանավորվում է կառուցել դիտահարթակներ, որը հնարավորություն կտա դիտել այդ աննկարագրելի տեսարանը նրանց, ովքեր չեն համարձակվի անցել ողջամտության սահմանները: