19-ամյա շվեդացի մոդել Ագնես Հեդենգարդի մարմնի զանգվածի ինդեքսը 17,5 է, ինչը համարվում է անորեքսիայի ախտանիշի վերին ցուցանիշ: Նորաձևության տները հրաժարվում են ասելով, որ չեն կարող համագործակցել աղջկա հետ, քանի որ վերջինս չի համապատասխանում չափանիշներին։ Նրան հաճախ բարեհամբույր կերպով գրում են, որ «ֆորմայի մեջ չէ», «մի քիչ գիրուկ է» և, որ «կարգի բերեք ձեզ և դիմեք մյուս տարի»։