Ռուս երգիչ Ստաս Բարեցկին Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում արտասահմանյան արտադրության մի քանի սարք է կոտրել։

«Ես եկա խանութ, խնդրեցի վաճառողին ինձ iPhone ցույց տալ, ես այն կոտրեցի, նա նաև Samsung պլանշետ ցույց տվեց, ես այն նույնպես կոտրեցի։ Իրականում ես նրանց հարցրի՝ ունե՞ն արդյոք ռուսական հեռախոսներ, սակայն նրանք այդպիսիք ընդհանրապես չեն վաճառում։ Բայց չէ՞ որ մեզ մոտ էլ են հեռախոսներ արտադրվում»,- ասել է երգիչը։