12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Դեկտեմբերյան լուսինը, որը կոչվում է սառը լիալուսին, կտեսնենք 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:

Այս լիալուսինը կանդրադառնա զգացմունքների և անձնական կյանքի վրա։ Այդ օրը ձեր ապրած հույզերը կլինեն ավելի սուր և ինտենսիվ:

Մի կողմից ՝ սա լավ է, քանի որ նման իրավիճակում մենք ի վիճակի կլինենք փոխել մեր  ճակատագիրը:

Բայց, մյուս կողմից, սրտի ձայնին չափից շատ լսելը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:

Ուստի սովորեք դրանք ճիշտ ժամանակին դրսևորել:

Լիալուսինն իր հետ կբերի հատուցման օրեր։ Դեկտեմբերի սկզբին գործած ձեր քայլերի պտուղները կհավաքեք դեկտեմբերի կեսից սկած։

Այդ պատճառով հարկավոր է հանգամանորեն պատրաստվել այս ճակատագրական օրվան։

Կարող են լինել որոշ տարաձայնություններ և վեճեր շրջապատի մարդկանց հետ, դուք կարող եք հանկարծակի հայտնվել նյարդային վիճակում:
Հնարավոր է՝ ցուցաբերեք ավելորդ վստահություն մյուսների նկատմամբ,  իսկ  ձեր վստահությունը միշտ չէ, որ նրանք կարող են արդարացնել։
Զգույշ եղեք, քանի որ ամենից հաճախ լուսինը խլացնում է զգոնությունը:

Շատ կարևոր է օրվա ընթացքում գտնել մի պահ՝ ինքներդ ձեզ հետ լինելու համար։ Մտածեք այն մասին, թե ինչի եք հասել կյանքում, ինչում եք ձախողել, ինչ ցանկություններ կուզենայիք ունենալ և ինչպես կիրականացնեիք դրանք։

Հատկացրեք ժամանակ և փորձեք լուծել ձեր ներքին կոնֆլիկտը։ Հասկացեք, թե ինչն է խանգարում ձեզ լինել ուրախ, երջանիկ։

Աստղաբանները ուշադրություն են դարձնում այն բանին, որ հարկավոր է այդ օրն անպայման հաշտվել բոլորի հետ՝ եթե կարող եք։

Նոր փուլ  պետք է թևակոխեք խաղաղությամբ ու համաձայնությամբ։

Հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել նրան, որ ձեր վեճը երկար ժամանակ կշարունակվի կամ կվերաճի ուժեղ թշնամանքի:

Կարևոր խոսակցությունները լավ կլին հետաձգեք, փորձեք չդառնալ սադրանքի զոհ, մի թեժացրեք վեճը։ Ավելի լավ կլինի կոնֆլիկտների հանդեպ ցուցաբերել չեզոք դիրք։

Իսկ դուք ձեզ զգո՞ւմ եք Լուսնի ազդեցության տակ։