Հանրապետությունում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես  հայտնեցին «Հայպետհիդրոմետում», մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +15+17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+13,

Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +12+17,

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +16+18,

Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +12+16,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16 (հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20):