Հանրապետության տարածքում՝

Մարտի 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.50C (2001 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.00C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.80C