Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Աշոցք, Ամասիա գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում: