Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։

«Մի դարդից էլ պրծանք։ Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կարող ենք համարել ավարտված»,-գրել է նա:


Նշենք, որ ապրիլի 14-18-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։