Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +7+9, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,

Տավուշում գիշերը +3+6, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16,

Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16,

Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +3+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,

Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12 (հովիտներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+19):