Խոյ

Կյանքի նոր փուլ է մեկնարկում ձեզ համար։ Նախորդից այն կտարբերվի նրանով, որ դուք կսկսեք բոլորին թելադրել հենց ձեր կանոնները։

Ցուլ

Ձեր գլխին բավական երկար ժամանակ մութ ամպեր էին կուտակվել, այժմ ամեն ինչ կհարթվի և ձեր կյանքը բնականոն ընթացք կստանա։


Երկվորյակ

Դուք կսկսեք հասկանալ, որ ձեր ընտանիքը ձեր ամրությունն է և կսկսեք ավելի շատ ժամանակ անցկացնել տանը։

Խեցգետին

Դուք պետք է կարողանաք որսալ պահը, եթե դա ձեզ հաջողվեց, ապա ամեն ինչ գերազանց կլինի ձեզ համար։

Առյուծ

Վերջին ժամանակներս դուք ուժ ու եռանդ չեք խնայել ձեր շատ մոտ ընկերոջ համար, բայց կգա մի պահ, որ կհասկանաք, պետք է նախ ինքներդ ձեր մասին մտածեք։

Կույս

Կան մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ դժվարին իրավիճակում, ընդունեք օգնությունը և վստահ եղեք, դուք էլ մի օր նրանց պետք կգաք։

Կշեռք

Ժամանակն է մտածել հանգստի մասին, ողջ տարին դուք շատ եք աշխատել, հիմա հանգստի գնալու ժամանակն է։

Կարիճ

Իսկական ժամանակն է խառը հարցերը լուծելու ու ամեն ինչ կարգավորելու համար, ղեկը ձեր ձեռքը վերցրեք։

Աղեղնավոր

Ճակատագրի անիվը պտտվում է ձեր ուղղությամբ, այս շրջանում ինչ գործ էլ ձեռնարկեք, հաջողելու եք։

Այծեղջյուր

Դժվար ժամանակները մնացել են հետևում, այժմ ձեզ համար պայծառ ու ուրախ ժամանակներ են սպասվում։

Ջրհոս

Այսօր փորձեք ժամանակ անցկացնել ձեր մտերիմների հետ, դուք վերջին ժամանակներս շատ քիչ եք տանը լինում։

Ձկներ

Աշխատեք չներքաշվել կասկածելի գործարքների մեջ, ավելի լավ է այս փուլում մի փոքր նեղսրտեք, քան հետո պրոբլեմների մեջ հայտնվեք։