ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթը ձեզ բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա, այնպես որ՝ բաց մի թողեք այն: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք համառություն դրսևորել և ամեն մի անհաջողությունն աղետ մի համարեք: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել ձեր և ուրիշների սխալներից: Ինչքան մեծ ուշադրություն հատկացնեք մանրուքներին, այնքան արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին:

Տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե հաջողվի: Գործերին ձեր մոտեցումն ամեն անգամ դուր չի գա շրջապատողներին: Ձեզ ավելի հաճախ կքննադատեն, քան կգովեն: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Որոշ ժամանակ կանցնի, և բոլորին պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք գործել: Շփումների տեսանկյունից շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի: Օր օրի ձեզ համար ավելի ու ավելի հեշտ կդառնա մարդկանց մոտեցում գտնելը, հին ու նոր ծանոթների համակրանքը շահելը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավական անհանգիստ կանցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Կարևոր կլինի ուրիշի ազդեցության տակ չընկնելը, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին լինի: Աշխատեք որոշումներն ինքնուրույն ընդունել, հույս դնել սեփական գիտելիքների ու փորձի վրա: Հենց այդպես կկարողանաք խուսափել սխալներից և արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Բացի այդ, այս շաբաթ ձեզ շատ պետք կգա համառությունը:

Մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե թվա, թե պայմանները լավագույնս չեն դասավորվում: Եթե իսկապես գիտեք, թե ինչ եք ուզում, անպայման կհասնեք դրան: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք վերջ տալ վեճերին, խոսել կարևոր բաների մասին: Դուք ձեզ ճիշտ կպահեք, շատ տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք և աշխատեք չհետաձգել նույնիսկ այն խնդիրների լուծումը, որոնք առանձնապես շտապ չեն թվում: Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Ձեզ կհաջողվի միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա: Չի բացառվում՝ շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես յուրովի բարենպաստ կլինի, բայց այդ հատվածում կենտրոնանալը ձեզ համար ավելի բարդ կլինի: Հարմար ժամանակ է հանգստի և զվարճանքների համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնք կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ, եթե ցանկանաք: Բացի այդ, այդ շրջանը համարձակ և նախկինում համարյա ֆանտաստիկ թվացող գաղափարները կյանքի կոչելու շանս կտա:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերին ուշադիր եղեք: Այդ հատվածում ամեն ինչ ուզածի նման հեշտ չի դասավորվի: Երբեմն ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն: Վտանգ կա՝ ցավալի սխալներ գործեք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե հանգստություն պահպանեք, հույզերին չտրվեք:

Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այդ փորձի շնորհիվ նրանք արագ կհասկանան, թե ինչպես առավելագույն օգուտ քաղեն իրադարձությունների բարեհաջող ընթացքից: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում դուք բառացիորեն ամեն ինչում հաջողակ կլինեք: Կարող են իրագործվել հին ցանկությունները: Կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական տրամադրվեք: Եթե պատրաստ եք աշխատել, անպայման հաջողության կհասնեք գործերում: Այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, արժե ավելի շատ հույս դնեք ձեր, քան թե ուրիշների վրա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս օգնություն են առաջարկել, հնարավոր է չպահեն խոստումը, քանի որ չափազանց զբաղված կլինեն: Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր՝ կապված բիզնեսի հետ:

Դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիությունը, եթե ինքներդ դրանում համոզված լինեք: Շաբաթվա երկրորդ կեսին շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Հնարավոր է՝ պետք լինի հետաձգել ծրագրված զվարճանքները, քանի որ դրանց համար լավագույն պահը չի լինի: Փոխարենը դուք կլուծեք այն հարցերը, որոնք վերջերս շատերին էին անհանգստացնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին օրերը հարմար են ուսման, աշխատանքի, օգտակար զբաղմունքների համար: Դուք շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար, հաճախ կօգնեք մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Նման իրավիճակներում դուք կփորձեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել:



Դա կօգնի լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ ամենազգայուն և խոցելի մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք բավարար ժամանակ կունենաք հանգստանալու համար, անավարտ գործերին վերադառնալու հնարավորություն էլ անպայման կընձեռվի: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, լավ նորությունները, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը օգտակար տեղեկատվություն կբերի, հնարավորություն կտա պատասխաններ գտնել հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, և դա կօգնի խուսափել սխալներից ու հիասթափություններից: Հնարավորություն կունենաք վերականգնել գործնական կապերը: Չի բացառվում՝ հին գործընկերները առաջարկեն ձեզ մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին:



Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները, և ընդհանրապես ցանկացած խնդրի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը օգտակար կլինի: Բարենպաստ շաբաթ է շփումների տեսանկյունից: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ՝ և՛ նոր ծանոթների, և՛ նրանց, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են աջակցություն առաջարկել: Չի բացառվում ոգեշնչող և անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն անակնկալներով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Ամեն անգամ չէ, որ դա հեշտությամբ կտրվի, բայց ինչքան մեծ ճկունություն ցուցաբերեք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա առաջին կեսին հավանական են տհաճ զրույցներ, տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում ու տանը:

Աշխատեք հարթել սուր անկյունները շատ բան կախված կլինի հանգստություն պահպանելու և հնարավորինս բարեհամբույր պահելու ձեր ունակությունից: Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել գործերից, որոնք վերջերս չափազանց բարդ էին թվում:

Որոշ Կարիճներ կկարողանան կյանքի կոչել այն, ինչ վաղուց էին մտածել: Օր օրի դրական միտումներն առավել նկատելի կդառնան անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հնարավոր են լուրջ փոփոխություններ դեպի լավը: Կարող եք նախաձեռնող լինել, ընդառաջ գնալ այն մարդուն, որը թանկ է ձեզ համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք: Այս շաբաթը նրանցից չէ, երբ իրադարձություններն արագ են զարգանում և կարելի է նույնքան արագ կարևոր հաղթանակներ տոնել: Ավելի հավանական է, որ ամեն ինչ հակառակը լինի. գործերում ձգձգումներ կառաջանան, մտածած ամեն ինչ չի հաջողվի ժամանակին իրագործել: Լավ նորությունն այն է, որ բոլոր դեպքերում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք և աշխատեք ձեզ պարտավորություններով չկապել:

Հիմա ավելի օգտակար կլինի ստվերում մնալն ու հետևելը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր գործնական առաջարկներով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում համախոհներ գտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր իսկակական ընկերները կդառնան: Որոշ Աղեղնավորներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բավական հանգիստ ու հաճելի կանցնի: Ինչ-որ բան իհարկե կարող է ձեր սպասածի նման չլինել, բայց տրամադրությունը դրանից չի փչանա: Դուք կպահպանեք ինքնատիրապետումը, եթե դժվարություններ առաջանան, շատ բաների փիլիսոփայորեն կնայեք: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք նախկինում մեկ անգամ չէ, որ բարդ խնդիրներ եք լուծել, այդ իսկ պատճառով հիմա էլ վստահ կլինեք, որ կարողանալու եք: Եվ հենց այդպես էլ կլինի: Հավանական են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:

Շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է գործնական շփումների համար: Այն հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող կապերը, նոր համախոհներ ու գործընկերներ գտնել: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Հազիվ թե մտերիմների հետ վեճերի առիթներ ստեղծվեն: Իսկ եթե ինչ-ինչ տարաձայնություններ էլ առաջ գան, դուք արագ փոխզիջումային տարբերակ կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ողջ շաբաթը բարենպաստ է շփումների տեսանկյունից, բայց հատկապես լավը կլինեն նրա առաջին օրերը: Դուք շատերին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացի լինելը, կհետաքրքրեք նրանց, ովքեր նախկինում անտարբեր էին ձեր գաղափարներին ու առաջարկներին: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Շատ Ջրհոսներ կկարողանան հանդիպել նրանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել:

Մինչև շաբաթվա կեսը դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը, քանի որ դրանք չափազանց ձանձրալի կթվան, ավելի ոգեշնչող բան կուզենաք: Բայց դուք բոլոր դեպքերում կկարողանաք գլուխ հանել ուշադրություն պահանջող բոլոր խնդիրներից: Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Սիրելին կփորձի ուրախացնել ձեզ, դուք էլ նույն ձևով կպատասխանեք: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն այն հարաբերությունները, որոնք վերջերս փչացել էին խանդի ու կասկածների պատճառով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է, որը հարմար է շատ ու շատ հարցեր լուծելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Շատ Ձկներ կձգտեն իդեալական գլուխ հանել ամենից, ինչ կստանձնեն, և դա նրանց կհաջողվի անել: Հավանական են ծանոթություններ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Հաճելի շփումներից երկարատև ընկերություն կսկսվի, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք: Հավանական են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ:

Որոշ Ձկներ իրենք անսովոր նախագծերի նախաձեռնող կդառնան: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք ձեզ կդրսևորեք՝ որպես հրաշալի ղեկավար: Հազիվ թե ընտանեկան խնդիրներ ծագեն, մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը: Մարդիկ հաճույքով ընդառաջ կգան ձեզ, կաջակցեն ձեր նախաձեռնությունն այնտեղ, որտեղ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին: