Ապրիլի 21-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +25+27:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+27,

Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+27,

Արցախում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+32: