Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 10-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։