Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 5-ին և 6-ին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։