ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզաբանում. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։
Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր։