Հանրապետության տարածքում. ապրիլի 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում. ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: