Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:


Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 13-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: