Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: