Ուշադրություն

Փետրվարի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում` ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ի և 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։