Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 17-18-ը շրջանների զգալի մասում, 16-ին, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևանում հունիսի 16-ին, 17-18-ը, ինչպես նաև 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։