Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։