Երևանում հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարզերում հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։