Երևան քաղաքում`
Հունվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։