Երևանում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 23-ին, 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 24-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ, հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 22-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-16 աստիճանով։