Այսօր լրանում է իսպանացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և մոդել Էնրիկե Իգլեսիասի 40-ամյակը: Արժանացել է «Գրեմմի»-ի և «AMA»-ի մի քանի արձանիկների: Նա հայտնի երգիչ, երաժիշտ Խուլիո Իգլեսիասի որդին է: Իր բեմական գործունեությունը սկսել Էնրիկե Մարտինես կեղծածունով: 20 տարեկանում ձայնագրել է իր առաջին ալբոմը իսպաներենով, իսկ 4 տարուց՝ արդեն անգլերենով: 1998թ.-ից սկսել է նկարահանվել նաև գովազդներում և ֆիլմերում էպիզոդիկ դերերում: Հանդես է եկել նաև որպես երաժշտական պրոդյուսեր: