Այսօր՝ հունիսի 18-ին ծննդյան 33-րդ տարեդարձն է նշում հայտնի համերգային երաժշտական պրոդյուսեր Արամ Այրումյանը։

Արամ Այրումյանը պրոֆեսիոնալ երաժիշտ է, որն  իր երաժշտական գործունեության ընթացքում բազմիցս համագործակցել է ՀՀ ժողովրդական արտիստ դուդուկահար Ջիվան Գասպարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ երգահան Արա Գևորգյանի հետ, ինչպես նաև հանդիսանում է մի շարք համերգային նախագծերի երաժշտական ղեկավար։

Այժմ հանդիսանում է Սիլվա Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի երաժշտախմբի ղեկավարը և համերգային երաժշտական պրոդյուսերը, ինչպես նաև «Փարավոն» ժամանցային համալիրի երաժշտախմբի գեղարվեստական ղեկավարն է, իսկ 2004 թ.-ից աշխատում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլում։ 

YerevanNews.am-ի խմբագրությունը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում է այս հեռանկարային երիտասարդ երաժշտին առավել մեծ բեմեր և նորանոր մրցանակներ։